21 հունվարի 2019 - 15:16 AMT
Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-ՀՀ համաձայնագիր

Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ)։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

«Ուրախ եմ հաստատել, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», - մասնավորապես գրել է նա:

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև։

2018 թվականի ապրիլի 11-ին այն միաձայն վավերացվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից։