Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և կողոպտել են Մեծ հայրենական պատերազմի 93-ամյա վետերան Սերգո Միրզոյանին:
Ըստ վրացական ԶԼՄ-ների, դիմակավորված երկու հանցագործները լուսադեմին ներխուժել են Միրզոյանի բնակարան, ծեծել են նրան, կապել, որից հետո գողացել արժեքավոր իրեր և մոտ 700 լարի (մոտ 265 դոլար), գրում է «Ինտերֆաքսը»:
Տուժածի հարևանները պատմել են լրագրողներին, որ վետերանն ինքն է ոստիկանություն կանչել, երբ կողոպտիչները հեռացել են: Նա պատմել է, որ այն գումնարը, որ գողացել են իրենից, իր մի քանի ամսվա կուտակված կենսաթոշակն էր:
Վրաստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ հետաքննությունը շարունակվում է ՔՕ 179 (կողոպուտ) հոդվածով:
Միրզոյանը, չնայած տարիքին, Վրաստանում անցկացվող վետերանների միջոցառումների ակտիվ մասնակից է: Նա մեծ թվով պարգևներ ունի, պարբերաբար այցելում է Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգի, բազմիցս հրավիրվել է հեռուստատեսություն: