10 հուլիսի 2008 - 15:14 AMT
Յուսուֆ Ղալաչօղլուն հայտարարում է, թե առաջարկություններ է ստանում «իսկական ցեղասպանության» ուսումնասիրման վերաբերայլ
Իրավիճակը Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում փոխվել է: Այդ մասին հայտարարել է Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Ղալաչօղլուն: «Ես առաջարկություններ եմ ստանում դաշնակներից «ճշմարիտ ցեղասպանության» ուսումնասիրման վերաբերայլ: Այդքան էլ հեշտ չէ ստիպել Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունը: Եվ հայերի համար հեշտ չի լինի «իրենց իսկ եփած շիլայից ետ կանգնել»: Ես այսպես եմ գնահատում հարցը: Եթե հայերն անկեղծ են, դա շատ շուտով կպարզվի: Ես չեմ հավատում Սերժ Սարգսյանի անկեղծությանը, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Թուրքիայի այժմյան սահմանները, վերջ չի տվել Լեռնային Ղարաբաղի օկուպացիային»,-ասել է նա: Թուրք պատմաբանը նշել է, որ ուսումնասիրության վերաբերյալ առաջարկներ ստացվում են ոչ թե Հայաստանից, այլ Արեւմուտքից. «Հայտնի է, որ հայկական սփյուռքի գլխավոր կոմիտեները գտնվում են ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում: Տեսնենք, թե որքան անկեղծ են նրանք մոտենում այս հարցին: Մենք վերաբերվում են Սարգսյանի առաջարկին նույն համատեքստում»,-ընդգծել է նա, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: