11 հուլիսի 2008 - 13:31 AMT
Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում կհանդիպի Քոնդոլիզա Ռայսի հետ
Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը քառօրյա աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այցի ընթացքում Է.Նալբանդյանը կհանդիպի ԱՄՆ պետական քարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ: Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Սպիտակ Տանը, ԱՄՆ Կոնգրեսում, «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավարության հետ, ինչպես նաեւ ԱՄՆ հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Այցի շրջանակներում Էդնվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես կգա Կարնեգի հիմնադրամում: