28 հունվարի 2019 - 15:28 AMT
«Հայրենիքի պաշտպան» ծրագրով հաշմանդամություն ստացած անձինք կարող են աշխատել պետմարմիններում

Մեկնարկում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի օժանդակությամբ զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են ընդգրկվել աշխատանքի պետական մարմիններում:

«Այդ անձինք լրիվ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու և սիրվելու, այլև շարունակելու մասնակից դառնալ մեր հասարական, քաղաքական, տնտեսական կյանքին», - նախագահականում պարգևատրումներից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նկատել է՝ նախագահականը ստանձնել է բարոյական պարտավորություն՝ հաշմանդամություն ունեցող 2-3 զինվորի ընդունել աշխատանքի:«Նրանք պայծառ անձնավորություններ են և համապատասխան օգնության ու կրթական ծրագրի միջոցով կարող են վերադառնալ կյանք, դառանալ լիարժեք մարդ, ոչ միայն թոշակ ստանալ, այլ մասնակցել կյանքին, իրենց զգալ վսահ, իրենց ձեռքով լուծել իրենց առջև եղած խնդիրները», - ասել է նախագահը:

Նախագահն ընդգծեց՝ ծրագրի շրջանակում նախագահականում արդեն իսկ աշխատանքի է անցել Ապրիլյան պատերազմի հերոսներից մեկը.«Ծրագրի առաջին մեր ծիծեռնակը, որին ընդունել ենք աշխատանքի Գոռ Դարմանյանն է, ով հաշմանդամություն ունի ու այսօր ՀՀ նախագահի աշխատակազմում է աշխատում», - ասել է նախագահը՝ հույս հայտնելով, որ այլ կառույցներ ևս ձեռնամուխ կլինեն նման անձանց աշխատանքի ընդունելու գործին: