29 հունվարի 2019 - 11:24 AMT
Վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի

Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործման: Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը»,-ասվում է նրա գրառման մեջ:

Թվային կամ ինտերակտիվ թուղթը կետերի ցանցով թուղթ է, որն օգտագործվում է թվային գրիչի հետ միասին ձեռագիր էլեկտրոնային փաստաթղթեր ստեղծելու համար: Լուսային գրիչն օգտագործում է կետերի ցանցը ձեռագիր տեքստը պահպանելու և հետագայում այն համակարգիչ ներբեռնելու համար: Թղթի վրա տպված կետերը նախատեսված են նկարի կամ նիշի կոորդինատների որոշման համար: