29 հունվարի 2019 - 16:32 AMT
ՊՆ-ն ավտոտեխնիկայի հերթական խմբաքանակն է ստացել

Զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման աշխատանքները շարունակվում են: Աշխատանքներն ընթանում են համաձայն նախկինում և նոր կնքված պայմանագրերի, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ավտոմոբիլային տեխնիկայի հերթական խմբաքանակը նախատեսված է զինված ուժերի ավտոպարկի թարմացման, ստորաբաժանումների մարտունակության բարձրացման և անձնակազմի անվտանգ տեղափոխման համար: