Հստակեցվել են Հայաստանում «Կալաշնիկով» կոնցեռնի նորագույն ինգնաձիգերի համատեղ արտադրության ամփոփիչ մանրամասները:
ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, այդ մասին է հայտնել կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել այն բոլոր նախագծերին, որոնք ուղղված են Հայաստանում ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրանքի կազմակերպմանը:
Բարիշնիկովը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է հայ գործընկերների հետ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերի ընթացքը:
2018 թ․ օգոստոսի 21-ին Royalsys Engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրել են պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր AK-12 և AK-15 նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։