Հայոց բանակը համալարվել է «խաղաղություն բերող» բազմանշակետային՝ ՍՈւ-30 ՍՄ կործանիչներով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը: Նա նաև կործանիչի լուսանկարն է հրապարակել։
Պատգամավորը նաև հավելել է, որ պայմանագիրը Ռուսաստանի հետ ստորագրվել է: «Սպասենք տեղ հասնեն»,-նշել է Փամբուխչյանը:
Ավելի վաղ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է ձեռք բերել կործանիչներ, և որ հավանականություն կա, որ խոսքը ռուսական ՍՈւ-30 կործանիչների մասին է:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից PanARMENIAN.Net-ին հայտնել էին, որ ՀՀ-մ քննարկում է շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերումը:Նշվում էր, որ բազմաֆունկցիոնալ օդուժի ստեղծման նպատակով քննարկվում է նաև այլ երկների արտադրության կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման հարցը:
Ավելի ուշ Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հայկական կողմը շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերման վերաբերյալ այս պահին որևէ որոշում չունի:«Ուսումնասիրում ենք բոլոր ստացվող առաջարկություններն, ու որոշումները կայացվում են համապատասխան գնի, որակի մատակարարման ժամկետների: Որևիցե որոշում շվեդական JAS-39 Gripen կործանիչների վերաբերյալ այս պահին չկա», - ասել է Տոնոյանը: