
ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:
Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն:
Ըստ շրջանառվող տեղեկությունների, վարչապետին ներկայացված ներման խնդրագրերում էր նաև մեծ աղմուկ հանած, Իոսիֆ Աղաջանովի գործով սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի խնդրագիրը։
Ինչպիսի եզրակացություն է տվել վարչապետը Ենոքյանի հավանական խնդրագրին, հայտնի չէ։