1 փետրվարի 2019 - 17:13 AMT
2 հայազգի նախարար՝ Լիբանանի կառավարությունում

Լիբանանի նոր կառավարության կազմում 2 հայազգի նախարար կա: Ավետիս Կիտանյանը նշանակվել է զբոսաշրջության նախարար, Ռիշար Գույումճյանը՝ սոցիալական հարցերի նախարար, հայտնում է «Ազդակ» օրաթերթը:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին 9 ամսվա խորհրդակցություններից հետո նոր կառավարություն է ձևավորել : Կառավարության կազմում 30 նախարար կա:

Լիբանանի կառավարության առաջին նիստը կկայանա փետրվարի 2-ին։