15 հուլիսի 2008 - 16:11 AMT
Հայ համայնքի երկու ներկայացուցիչներ ընդգրկվել են Լիբանանի նախարարների կաբինետում
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հրամանագրով երկրի կառավարության նոր կազմում ընդգրկվել են հայ համայնքի երկու ներկայացուցիչներ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, Ալեն Թաբուրյանը նշանակվել է էներգետիկայի եւ ջրային ռեսուսրների նախարար, Ժան, Հովասափյանը դարձել է հինգ պետնախարարներից մեկը:
Վարչապետ Ֆուադ Սինիորայի ղեկավարած նախարարների կոալիցիոն կաբինետը կազմված է 30 նախարարներից, որոնք ներկայացնում են վեց հիմնական դավանանքները եւ 18 կրոնական համայնքները: Ըստ սահմանադրության Լիբանանում նախագահի պաշտոնը տրվում է քրիստոնյա-մարոնիտի (Միշել Սուլեյման), վարչապետի պաշտոնը` սունի մահմեդականի (Ֆուադ Սինիորա), իսկ խորհրդարանի խոսնակի պաշտոնը` շիա մահմեդականի (Նաբի Բերի):
Նոր կաբինետի կազմում կա «Հեզբոլլահ» կազմակերպության մեկ ներկայացուցիչ, 10 նախարարներ շիաներից, դրուզներից եւ քրիստոնյաներից: