17 հուլիսի 2008 - 15:51 AMT
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ
Վաշինգտոնում ընթացող այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպումներ ունեցավ ԱՄՆ հայկական կազմակերպությունների` Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի (Armenian National Committe of America), Ամերիկայի հայկական համագումարի (Armenian Assembly of America) եւ Ամերիկա-հայկական հասարակական հարաբերությունների կոմիտեի (United States - Armenian Political Action Committee) ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Սփյուռքի հետ համագործակցության եւ փոխադարձ աջակցության վերաբերյալ Հայաստանի կառավարության ծրագրերը, տեղեկացրեց ԱԳՆ կազմում գործող Սփյուռքի կոմիտեի գործունեության առաջիկա ծրագրերի եւ Սփուռքի հարցերով նախարարության կազմավորման նպատակների ու հեռանկարների մասին: