17 հուլիսի 2008 - 18:30 AMT
Ֆրանսիան գոհ է Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վերսկսման առումով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատկապես հնարամիտ եղան ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հիմք ծառայող սկզբունքների վերաբերյալ փոխզիջում գտնելու մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Նրա խոսքերով, այդ ջանքերը հանգեցին անցյալ տարի Մադրիդում ԵԱՀԿ միջնախարարական համաժողովին ներկայացված առաջարկությանը: «Նախագահական ընտրությունները Հայաստանում եւ աշնանը Ադրբեջանում հնարավորություն չեն ընձեռի ճեղքում գրանցելու այս տարի, սակայն գոհունակությամբ փաստում ենք, որ մի քանի ամսվա ընդմիջումից հետո, բանակցային գործընթացը վերսկսվել է եւ որ երկու երկրների նախագահները հանդիպել են»,- մշել է ֆրանսիացի դիվանագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ