Հյուսիսային Կորեան դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով անհատույց 50,000 տոննա ցորեն տրամադրել ՝ «նախորդ տարվա տարերային աղետի հասցրած վնասը վերացնելու համար»: Այդ մասին հայտնել է ՌԴ Ֆեդերացիայի խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:
Ըստ նրա, ՌԴ գերատեսչությունները քննարկում են հարցը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կոսաչովը նշել է նաև, որ հաշվի առնելով ավանդական բարեկամական կապերը երկու երկրների միջև, ՌԴ-ն շարունակում է հումանիտար աջակցությունը Հյուսիսային Կորեային, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների գծով:
2018-ին ՌԴ-ն հավաքել է 70 մլն տոննա ցորեն, ինչը 15 մլն տոննայով պակաս է 2017-ի ցուցանիշից: