«ԵՄ- Արեւելյան Եվրոպա» միության առաջարկի մասին չկա դեռեւս Ֆրանսիայի վերջնական դիրքորոշում
Լեհաստանի եւ Շվեդիայի «ԵՄ- Արեւելյան Եվրոպա» միության առաջարկի մասին չկա դեռեւս Ֆրանսիայի վերջնական դիրքորոշում, PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Նրա խոսքերով, գործողությունների պլանը բացահայատում է մեծ ներուժ Հարավկովկասյան երկրների եւ Եվրամիության մերձեցման համար, լինի դա պետության արդիականցում, ժողովրդավարություն կամ տնտեսական սերտացում, արդյունքում տարածաշրջանի երկրների եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հնարավորությամբ:
Պատասխանելով հարցին` ինչ սկզբունքով են կառուցվում Ֆրանսիայի եւ Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները` Սերժ Սմեսովը հայտարարեց. «Ֆրանսիան այն երկրներից մեկն է, որն արտահայտվել է Հարավկովկասյան երկրները Եվրամիության հարեւանության ծրագրում ընգրկելու օգտին: Սա մեր կարծիքով նշանակում է, որ տարածաշրջանի երկրները կոչված են յուրահատուկ հարաբերություն ունենալու Եվրամիության հետ: Խոսքն ակներեւ հավակնության մասին է, որի հետ պետք է համակարծիք լինել եւ որը պետք է հենվի ընդհանուր սկզբունքների եւ արժեքների վրա»:
Նշենք, որ մայիսին Լեհաստանն ու Շվեդիան առաջարկել են նոր քաղաքականություն արեւելյան հարեւանների նկատմամբ: Այսպես կոչված «Արեւելյան գործընկերություն» նախագծի մեջ կընդգրկվեն ԵՄ 27 պետություն, ինչպես նաեւ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը: Այս նախագծի շրջանակներում բանակցություններ են տարվելու վիզայի վերացման, ազատ առեւտրի գոտի ստեղծելու, ինչպես նաեւ ռազմավարական համաձայնագրերի կնքման վերաբերյալ: Այս նախաձեռնությունն ստացել է ԵՄ երկրների բոլոր ղեկավարների հավանությունը:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ