17 հուլիսի 2008 - 19:30 AMT
Գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին աջակցելու ծրագրերի ցուցակը դեռեւս հաստատված չէ
Այս փուլում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրականացումը կարելի է բաժանել երկու մասի, PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Մի կողմից ավանդական տեխնիկական աջակցություն, մյուս կողմից թվինինգ ծրագրեր, որոնք կառարկայանան մոտակա աշնանից: Թվինինգ ծրագրերի մասով, ենթադրվում է Եվրահանձնաժողովի օգնությամբ մեկ կամ մի քանի երկրների օժանդակություն վարչական եւ իրավական ոլորտներում: «Ծրագրերի ցուցակը դեռեւս վերջնականապես հաստատված չէ, բայց դրանք կընդգրկեն օժանդակություն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուժեղացմանը, թռիչքների անվտանգությանը (հայկական քաղաքացիական ավիացիայի նորմերի ստանդարտավորում), որեւէ օրինագծի ֆինանսական հետեւանքները նախապես սահմանելու հնարավորություն ընձեռող արժեքային ցուցիչի մշակում»,- նշել է Սերժ Սարգսյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ