18 հուլիսի 2008 - 17:21 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հաստատել է տեղեկատվությունը հայ եւ թուրք դիվանագետների գաղտնի հանդիպման մասին
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հաստատել է տեղեկատվությունը Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան այրերի գաղտնի հանդիպման մասին, որը կայացել է Շվեյցարիայի մայրաքաղաքում:

Թուրքական Hurriyet-ի հաղորդման համաձայն, Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետները հուլիսի 8-ին հանդիպել են Բերնում: Բանակցություններին պատվիրակությունը գլխավորել է Թուրքիայի ԱԳՆ բարձաստիճան պաշտոնյաներից մեկը, եւ հանդիպումը անցել է ջերմ մթնոլորտում: Հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երեւան:

Թեթրի գլխավոր խմբագիր Էրտուգրուլ Օզկոկի խոսքերով, Թուրքիայի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները մինչ այդ էլ հաստատել էին այդ տեղեկատվությունը, սակայն խնդրել էին չհրապարակել: «Նրանք ասել էին ինձ, որ հոդվածի լույս տեսնելու դեպքում, պաշտոնապես հերքելու են այդ տեղեկատվությունը»,- հայտարարել է Օզկոկը: