19 հուլիսի 2008 - 18:05 AMT
Turkish Daily News. Վերջին երեք ամսում հայ եւ թուրք դիվանագետները բանակցությունների երկու փուլ են անցկացրել
Վերջին երեք ամսում Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետները բանակցությունների երկու փուլ են անցկացրել: Ինչպես հաղորդել է Turkish Daily News-ը, բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ընթացիկ տարվա մայիսին, երբ թուրքական պատավիրակությունը գլխավորում էր Թուրքիայի փոխարտգործնախարար Էրթուգրուլ Ապականը: Հուլիսի 8-ին կայացած բանակցություններում թուրքական պատվիրակությունը գլխավորում էր նրա տեղակալ Ունալ Չեւիքոզը: Բանակցությունների երկու փուլն էլ անց է կացվել Բեռնում: Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, այդ շփումները շատ կարեւոր են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու առումով: «Մինչ այժմ խնդիրներ եւ տարաձայնություններ կան 1915թ. իրադարձությունների շուրջ, սակայն մենք հավանություն ենք տալիս կառուցողական մոտեցմանն ու երկխոսությանը` խնդիրները հաղթահարելու նպատակով»,-նշել է նա: