21 հուլիսի 2008 - 18:59 AMT
Նալբանդյանն ու Բորդյուժան ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը վերաբերող հարցեր
Հուլիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկեցին ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության եւ այդ ընթացքում իրականացվելիք միջոցառումներին վերաբերող հարցեր:
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը կարեւորում է ՀԱՊԿ-ում իր նախագահությունը եւ կաշխատի կազմակերպության անդամ երկրների միջեւ փոխգործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին կազմակերպության օրակարգային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում մասնավորապես քննարկվեցին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ու կանոնադրական մարմիների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանում անցկացվելիք «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժության հետ կապված հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: