21 հուլիսի 2008 - 19:35 AMT
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ օրինակելի հարաբերություններ են, ինչպսին կարող են լինել երկու երկրների միջեւ
Հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում, Երեւանում մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստանն ու Ռուսաստանը լավ հարաբերություններ են ունեցել անցյալում, ներկայում, եւ վստահ եմ դրանց փայլուն ապագայում»,- նշել է նա: ՀՀ նախագահի խոսքերով, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջիկա այցելությունը կաջակցի հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդմանը: «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ օրինակելի հարաբերություններ են, ինչպսին կարող են լինել երկու երկրների միջեւ: Այն փաստը, որ շատ հարցերով մենք նույն դիրքորոշումն ունենք, պարզեցնում է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: