22 փետրվարի 2019 - 17:32 AMT
Նախարար. Անգամ մեկ առարկության դեպքում «Սասնա ծռերը» չեն համաներվի

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ համաներման որոշումը 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա չի տարածվի «անգամ մեկ առարկության դեպքում»:

Նա նշել է, որ եթե անձը մեղադրվում է, և կա բողոք, ապա նրա վրա համաներումը չի կարող տարածվել:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ դեմ է զինված խմբավորման անդամների նկատմամբ համաներման կիրառմանը:

ՊՊԾ գնդի գրավման ընթացքում զոհված երեք ոստիկանի հարազատները նույնպես առարկել են նրանց նկատմամբ համաներում կիրառելուն: