Լաս Վեգասում ձյուն է եկել: Առաջին անգամ վերջին 10 տարում ձնաբուք է եղել այդ սովորաբար կլոր տարին արևոտ ու տաք քաղաքում:
Այդպիսի անսովոր եղանակը շարունակվում է արդեն 3-րդ օրը: Ձյան տեղումների պատճառով փետրվարի 22-ին Լաս Վեգասի դպրոցներում չեղարկվել են դասերը, գրում է «Վեդոմոստին» CBS News հեռուստաալիքի վրա հղումով:
Վատ եղանակային պայմանների պատճառով տասնյակ ավիաչվերթներ են հետաձգվել, քանի որ տեղի օդանավակայանում չկա ձնամաքրման հատուկ տեխնիկա:
Ավելի վաղ ձյուն էր տեղացել Լոս Անջելեսում՝ 1962-ից ի վեր առաջին անգամ: