22 հուլիսի 2008 - 18:15 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կազդարարի բանակցային գործընթացի նոր փուլի սկիզբը
Որպես Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջեւ օգոստոսի սկզբում Մոսկվայում կայանալիք բանակցությունների հիմք կծառայի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման աշխատանքը, որն սկսվել է երկու երկրների նախագահների կողմից Սանկտ-Պետերբուրգում հունիս ամսին: «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա մոսկովյան բանակցությունները հանդիսանում են այն նոր աշխատանքի շարունակությունը, որը երկու երկրների նախագահները առաջարկել էին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները տարվելու են Մադրիդի առաջարկությունների հիման վրա»,- ասել է Ֆասիեն: Ֆրանսիայի միջնորդը հույս է հայտնել, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունների շարունակությունը կդառնա, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: