25 փետրվարի 2019 - 12:29 AMT
Փաշինյանը՝ կուսակիցներին․ Մեր մեծագույն առաքելությունը ՀՀ քաղաքացուն չհիասթափեցնելն է

Հայաստանում պիտի լուրջ վերափոխումներ տեղի ունենան, ու դրանք պիտի սկսեն ներկա իշխանության ներկայացուցիչներից։

Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» 4-րդ աշխատանքային համաժողովին։

«Մեր մեծագույն առաքելությունը ՀՀ քաղաքացուն չհիասթափեցնելն է։ Իսկ չհիասթափեցնելու միակ ճանապարհը հետևյալն է ՝ շարունակել քաղաքացուն ներշնչել վստահություն սեփական ուժերի նկատմամբ», - նշել է նա։

«Ներկաներից շատերն ունեն պետպաշտոնյայի կարգավիճակ ու պիտի հասկանան, որ իրենց վրա դրված է առանձնահատուկ պատասխանատվություն», - շեշտել է նա, դիմելով հավաքվածներին։

«Շատ դեպքերում ունենք իրավունք որոշ սխալների՝ հասկանալու, որն է շարքային քաղաքացու մեր կարգավիճակի ու պետպաշտոնյայի մեր կարգավիճակի համադրման մեթոդը։ Պիտի հասկանանք, որտեղ է սկսվում չարդարացված ճոխությունը ու որտեղ ավարտվում պետական արարողակարգի նրբությունները։ Սա շատ կարևոր սահման է», - նշել է նա։