28 փետրվարի 2019 - 17:50 AMT
2020-ի Օլիմպիադայի բոլոր, նաև՝ բաց մարզօջախներում ծխելը կարգելվի

Տոկիոյում 2020թ. կայանալիք ամառային 32-րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշում է ընդունել, որով բոլոր փակ և բաց մարզօջախներում լիովին կարգելվի ծխելը և էլեկտրոնային սիգարետների օգտագործումը:

Այս որոշմանը համամիտ է նաև միջազգային օլիմպիական կոմիտեն: Ճապոնիայում նախատեսվում է հիշյալ օրենքն ընդունել 2020-ի գարնանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Նման արգելանք արդեն գործել է Հարավային Կորեայում տեղի ունեցած 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերում:

«Տոկիո 2020 »-ը կանցկացվի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: