2 մարտի 2019 - 10:40 AMT
Զուրաբիշվիլին ՀՀ կժամանի պաշտոնական այցով

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստան կժամանի երկօրյա պաշտոնական այցով:

«Այցը կայանալու է մարտին, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն»,-ասվում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Սա Զուրաբիշվիլիի առաջին այցը կլինի Հայաստան նախագահի կարգավիճակում: Տարածաշրջանային այցերը Վրաստանի նախագահը սկսել է Ադրբեջանից:

Զուրաբիշվիլին առաջին կինն է Վրաստանի նախագահի պաշտոնում: Նրա եդրմնակալությանը զուգահեռ ուժի մեջ է մտել Վրաստանի նոր սահմանադրությունը, որով պետության ղեկավարի իրավունքներն ու լիազորությունները զգալիորեն սահմանափակվել են: Բացի այդ, Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը, որպես բացառություն, 5-ի փոխարեն սահմանվել է 6 տարի: 2024-ից նախագահին ընտրելու են ընտրիչների կոլեգիայի 300 անդամները: