Ադրբեջանի Տերտերի շրջանում «հայերի համար տեսանկարահանում իրականացնող» Ռուսաստանի քաղաքացու են ձերբակալել:
Ըստ Report-ի, իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Տերտերի շրջանի Բեյիմսարով գյուղում, հայտնում է Minval.az-ը:
Ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի բնակիչ Ալու Ալամահմադի Իդիգովին:
Ինչպես պարզվել է քննության ժամանակ, Նաֆտալան քաղաքի առողջարանում իջևանած Իդիգովը լուսանկարներ և տեսանկարահանում է կատարել իր հայ ընկերոջ համար: Ձերբակալվածը հայտնել է ոստիկանությանը, որ իր հետ նույն քաղաքում ապրող հայ ընկերոջ մայրը մինչ ղարաբաղյան պատերազմն ապրել է այդ գյուղում, և հիմա կցանկանար տեսնել իր նախկին տունն ու գյուղը: Իդիգովը Տերտերում գտել է այդ գյուղն ու տունը հեռախոսի հավելվածի միջոցով:
Հետաքննության արդյունքում ոստիկանությունը ջնջել է տեսագրությունը, որից հետո Իդիգովն ազատ է արձակվել: