9 մարտի 2019 - 10:40 AMT
Բակո Սահակյանը Կասպրշիկի հետ քննարկել է շփման գծում իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Կասպրշիկն ավելի ուշ հանդիպել է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։