11 մարտի 2019 - 11:41 AMT
Կիմ Չեն Ինի եղբոր սպանության մեջ մեղադրվող կնոջն ազատել են

Մալայզիայում Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ավագ եղբոր, սպանության գործով դատավարության ժամանակ դատախազությունն առանց բացատրությունների անակնկալ հանել է մեղադրանքները մեղադրյալներից մեկից: Դատավորը կարգադրել է ազատ արձակել Ինդոնեզիայի 26-ամյա քաղաքացի Սիտի Այսիային:

Մալայզիայում Ինդոնեզիայի դեսպանը գոհունակություն է հայտնել դատավճռի կապակցությամբ: Ըստ նրա, Այսիան պետք է որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձվի, գրում է Deutsche Welle-ն:

Սիտի Այսիան և վիետնամուհի Դոան Տխի Խուոնգը մեղադրվում էին այն բանում, որ 2017-ի փետրվարի 13-ին Կուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Ինի դեմքին են փչել մարտական թունավոր նյարդապարալիտիկ գազը: Երկու կանանց ընտանիքները պնդում են, որ նրանք մտադիր չէին սպանել 45-ամյա Կիմին, իսկ սպանությունը թյուրիմացության հետևանքով է տեղի ունեցել:

Հարավային Կորեան կասկածում է, որ Կիմ Չեն Ինի եղբոր սպանության հետևում Հյուսիսային Կորեայի իշխանություններն են: ԱՄՆ-ն ևս Փհենյանին էր մեղադրել Կիմ Չեն Նամին թունավորելու մեջ և դրա հիման վրա նոր պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ: