11 մարտի 2019 - 14:51 AMT
Մխիթարյանը ՄՅՈւ հետ խաղին չի մասնակցել վնասվածքի պատճառով

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարտի 10-ին չի մասնակցել անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի հանդիպմանը իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին: Պատճառը եղել է մեջքի թեթև վնասվածքը, հայտնում է ակումբի կայքը:

Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով հօգուտ «Արսենալի»:

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանի գոլն ու 2 գոլային փոխանցումներն օգնեցին Լոնդոնի «Արսենալին» ջախջախել «Բորնմուտին» անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղում 5:1 հաշվով: