13 մարտի 2019 - 18:36 AMT
Արշալույսում մեծ քանակի ապօրինի զենք են գտել

Դատարանի որոշմամբ խուզարկության արդյունքում Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը:

Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։

Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։