Մարտի 13-ին օրվա երկրորդ կեսին մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, խափանումներ են գրանցվել Facebook и Instagram սոցցանցերում:
Դա հաստատել է Downdetector ծառայությունը, որը հետևում է ինտերնետ ռեսուրսների աշխատանքին: Առավել շատ Facebook-ի հետ կապված խնդիրներից բողոքել են ԱՄՆ, Ֆիլիպինների, ինչպես նաև Եվրոպայի և Լատինական Ամերիկայի օգտատերերը:
Instagram-ի հետ կապված խնդիրները հիմնականում գրանցվել են ԱՄՆ Արևելյան ափին, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Նիդերլանդներում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Instagram-ի աշխատանքն արդեն վերականգնված է:
Բողոքներ են եղել նաև կապված WhatsAppմեսենջերի աշխատանքի հետ, հիմնականում Եվրոպայում և Լատինական Ամերիկայում: Օգտատերերը խնդիրներ են ունեցել հաղորդագրությունների ուղարկման և ստացման (52%), համակարգին միանալու (37%) և մուտք գործելու հետ կապված (9%), հայտնում է ՌԻԱ Նովոստին: