14 մարտի 2019 - 12:17 AMT
Երկրաշարժ՝ Գավառում. Ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում 2-3 բալ է եղել

Մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 09:51-ին 2.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիք գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժը գրանցվել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հյուսիսային լայնության 40.260 և արևելյան երկայնության 45.060աշխարհագրական կոորդինատներով:

Օջախը եղել է 10 կմ խորությամբ: