31 հուլիսի 2008 - 23:28 AMT
Տալվիտիե. Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի «ինքնորոշման սզկբունքի հիման վրա եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»
«Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր լուծումը ստանա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-Ադրբեջան կատարած իր այցի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի «ինքնորոշման սզկբունքի հիման վրա եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նրա խոսքերով, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները չեն հակասում միմյանց: ԵԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ ուրախալի է շփումների փաստը Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնյաների միջեւ:

«Ներկայումս քննարկվում են կոնկրետ սկզբունքներ: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո եւս ուղղակի հարաբերություններ կհաստատվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ կքննարկվեն նույն սկզբունքները»,-ասել է Տալվիտիեն, հաղորդում է Day.az-ը: