Անհայտ անձը կրակ է բացել Նյու Յորքում անցորդների ուղղությամբ:
Փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է տուժել: Մեկը 18 տարեկան է, մյուս երկուսը՝ 23: Երիտասարդները վիրավորվել են ոտքերից և մեջքից: Նրանց հոսպիտալացրել են, հայտնում է Lenta.ru-ն NBC New York-ի վրա հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել արևելյան Հարլեմում, Մանհեթենի շրջաններից մեկում: Ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել հարձակվողին: Իրավապահները պարզում են՝ արդյոք կրակոցները կապված էին տեղի հանցավոր խմբավորումների հետ:
Դրանից մեկ օր առաջ անհայտ անձը կրակ էր բացել հոլդանական Ուտրեխտում: Տրամվայում հարձակման հետևանքով 3 մարդ է զհովել և 9-ը՝ վիրավորվել: