20 մարտի 2019 - 12:16 AMT
Իտալական Լացիոն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Լացիո վարչական շրջանի շրջանային խորհուրդը միաձայն հավանություն է տվել խորհրդի անդամ Սերջիո Պիրոցցիի առաջարկին՝ Հայոց ցեղասպանության պատմական փաստը ճանաչելու մասին: Այդ մասին ասվում է Հռոմի հայ համայնքի կայքում:

Պիրոցցիի ներկայացրած օրինագիծը լիակատար համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին պատմական արդարության և մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարում:

Լացիոյի խորհուրդը Իտալիայի 136-րդ շրջանային խորհուրդն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հռոմի հայ համայնքի խորհուրդը շնորհակալություն է հայտնել Լացիոյի խորհրդի բոլոր անդամներին: