1 օգոստոսի 2008 - 21:55 AMT
Մեթյու Բրայզա. Ղարաբաղի բնակիչներն իրենք կորոշեն` կանցնի հանրապետությունը Ադրբեջանի իրավասությանը, թե կանկախանա
Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենք կորոշեն` կանցնի հանրապետությունը Ադրբեջանի իրավասությանը, թե կանկախանա: Այդ մասին երեկ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:

«Կանցկացվի հանրաքվե, որի ժամանակ ղարաբացիները ինքնորոշվեն»,- ասել է Բրայզան լրագրողներին, հաղորդում է Ինտերֆաքսը: