4 օգոստոսի 2008 - 14:28 AMT
Շավարշ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի փոխարտգործնախարար
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Շավարշ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի փոխարտգործնախարար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Շավարշ Քոչարյանը Հայաստանի Ազգային-ժողովրդավարական կուսակցության նախագահն է եւ ընդգրկված է Հայաստանի նախագահին կից Հանրային խորհրդի ձեւավորման հանձնաժողովում: