2 սեպտեմբերի 2002 - 20:00 AMT
ՀԱՅ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
Հայաստանի ՆԳՆ պատվիրակությունը ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանի ղեկավարությամբ կմասնակցի ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա Բաքվում սեպտեմբերի 6-7-ին: Նախարարները կքննարկեն ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր: