4 օգոստոսի 2008 - 14:45 AMT
Օգոստսի լույս 4-ի գիշերը վախճանվել է Ալեքսանդր Սոլժենիցինը
Մոսկվայում օգոստսի լույս 4-ի գիշերը վախճանվել է Ալեքսանդր Սոլժենիցինը` ականավոր ռուս գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր: Նա ընդամենը կես տարի չապրեց մինչ իր 90-ամյակը: Մահվան պատճառ հանդիսացավ ինսուլտը: Հրապարակախոս, պատմաբան, բանաստեղծ եւ հասարակական գործիչ Ալեքսանդր Սոլժենիցինը լայն ճանաչում ստացավ շնորհիվ իր գրական ստեղծագործությունների, որտեղ շոշափվում էին ամենասուր հասարակական-քաղաքական թեմաները: Նախկին դիսիդենտը, որը տասնյակ տարիներ ակտիվորեն պայքարել է կոմունիստական ռեժիմի դեմ, 94-ին վերադարձավ Ռուսաստան: Այն ժամանակ էլ վերականգնվեց նրա ռուսական քաղաքացիությունը: 1990թ. «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ» գրքի համար Սոլժենիցինը ստացավ Պետական մրցանակ, հաղորդում է vesti.ru-ն: