25 մարտի 2019 - 13:05 AMT
Արցախցի Միշայի ելույթը ռուսական «Գոլոսում»՝ հիստերիայի պատճառ Բաքվում

Ռուսական «Գոլոսի» մանկական նախագծում 10-ամյա Միշա Գրիգորյանի ելույթը հիստերա է առաջացրել Ադրբեջանում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նրանց հատկապես զայրացրել է այն հանգամանքը, թե ինչպես է Միշան ներկայացել: «Ես Միշա Գրիգորյանն եմ: Հայաստանից եմ, Ստեփանակերտից»,-ասել է նա մրցույթում:

Ադրբեջանական Day.az-ը մի մեծ հոդված է հրապարակել «հայերի սադրանքների մասին», որոնք, ըստ պարբերականի, միտումնավոր ղարաբաղցիների են ուղարկում տարբեր երաժշտական մրցույթների՝ «սադրանքներ հրահրելու համար»: Հոդվածն այդպեսլ էլ անվանել են՝ «Սադրանք Ադրբեջանի դեմ ռուսական Առաջին ալիքի եթերում՝ հայերն օգտագործում են երեխաներին»: