8 հուլիսի 2003 - 20:27 AMT
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՀՊԱՆԵԼ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
Չնայած Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության բազմիցս զգուշացումներին, ադրբեջանական կողմն օրերս կրկին փորձ է ձեռնարկել մոտեցնել իր պահակետերը ղարաբաղյան բանակի առաջատար սահմանագծերին` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղության վրա: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հակառակորդի փորձերը կանխվել են, ղարաբաղյան կողմը կորուստներ չի կրել: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է արել ադրբեջանական կողմին խստորեն պահպանել զինադադարի ռեժիմը եւ խուսափել գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը: