7 օգոստոսի 2008 - 15:18 AMT
ԲԹՋ նավթամուղում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Քրդական աշխատավորական կուսակցությունը
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թուրքական շրջան Էրզինջանով անցնող հատվածում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողություն է, հաղորդում է Jihan News թուրքական գործակալությունը: Գործակալության հաղորդման համաձայն, ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK):

Օգոստոսի 6-ից դադարեցվել է ադրբեջանական նավթի մատակարարումը Հեյդար Ալիեւի անվան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) 1767-կիլոմետրանոց նավթամուղով. թուրքական հատվածում բռնկվել է սողնակը: Այն գտնվում է երկրի մակերեւույթին, այդ պատճառով խողավակատարը, որը հողի տակ է, հրդեհից չպետք է տուժեր: «Սակայն մինչ վթարի պատճառները պարզելը, նավթի մատակարարումը դադարեցվել է»,- հաղորդում է BP Azerbaijan մամլո-ծառայությունը: