8 օգոստոսի 2008 - 15:26 AMT
Վաֆա Գուլուզադեն առաջարկում է Ադրբեջանին հետեւել Վրաստանի օրինակի՞ն
«Իմ կանխատեսումները կատարվում են, Մոսկվան թողնում է այս տարածաշրջանը եւ տեւական ժամանակով: Նա նույնիսկ չի կարող պաշտպանել իր «սաներին»` հարավօսական անջատողականներին: Վրաստանը ճիշտ դիրքորոշում է որդեգրել իր տարածքային ամբոջականությունը վերականգնելու համար»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով իրադարձությունները Հարավային Օսեթիայում:

Նրա կարծիքով, Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հասկացել է, որ Ռուսաստանից բան չունի ստանալու, եւ հույսը դրել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի վրա, եւ, չի սխալվել: «ՆԱՏՕ-ի օգնությամբ ստեղծելով տարածաշրջանում ուժեղ բանակ, Սահակաշվիլին արեց այնպես, որ նրա հետ արդեն սկսել են հաշվի նստել: Երբ ես ասում էի, թե Մոսկվան շուտով կլքի տարածաշրջանը, իմ տեսակետին հոռետեսորեն էին մոտենում: Այժմ ես ասում եմ, որ Ղարաբաղը վերադարձնելու համար Ադրբեջանը պետք է լինի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողքին: Պետք չէ վախենալ Ռուսաստանից, ստանալով Վաշինգտոնի եւ Բրյուսելի աջակցությունը, եւ հարկավոր է սկսել անջատողականներից Ղարաբաղն ազատագրելու գործողությունը: Շուտով դուք կտեսնեք նաեւ Ռուսաստանի խայտառակ հեռանալը Հայաստանից: Հարավային Օսեթիայից հետո հայերը կհասկանան, որ Ռուսաստանը իրենց էլ կարող է դավաճանել, ուստի նրանք էլ կսերտացնեն հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»,-ասել է Գուլուզադեն, հաղորդում է 1news.az-ը: