8 օգոստոսի 2008 - 16:09 AMT
Հայաստանը Եվրամիությունից աջակցության ավելի ուժեղ ազդակ կստանա
Եվրամիությունը Վրաստանից իր ուղղությամբ կասպիական եւ ադրբեջանական ածխաջրածինների հաստատուն տեղափոխում եւ ցանկացած այլ տրանսպորտային տեղափոխման, ենթադրենք, մուլտիմոդալ բեռնարկղային տեղափոխումների, ապահովում է ակնկալում: Այդ մասին հայտնել է եվրոպական քաղաքականության եւ հետխորհրդային միջավայրի առաջատար բրիտանական տեսաբան Ռիչարդ Սակվան: «Այստեղից էլ հակամարտությունների կայունացման անհրաժեշտությունը: Ճիշտ է, իմ կարծիքով, ԵՄ-ն դեռեւս վրացական հակամարտությունների բոլոր մասնակից-կողմերի համար հավասարակշռված ծրագիր չի առաջարկել, իր հերթին Թբիլիսին էլ, զգալով ԱՄՆ-ի աջակցությունը, դեռեւս ընդունակ չէ զգալի փոխզիջումների գնալ»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, բրիտանական փորձագետի կարծիքով, Հայաստանը, անխոս, Եվրամիությունից աջակցության ավելի մեծ ազդակ կստանա: «Դրա պատճառները մի քանիսն են: Նախ, այդ երկրում եվրոպական եւ արեւմտյան կառույցների ներաճը տվյալ պահին համեմատաբար մեծ չէ: Երկրորդը, դա Ռուսաստանի հետ մրցակցության դաշտ է, որտեղ փորձելու են դուրս մղել ՌԴ-ին կամ էլ կրճատել Մոսկվայի ազդեցությունը այնտեղ: Հարցը նրանում է, թե Մոսկվայի հետ հարաբերություններում ինչպես իրեն կդրսեւորի այժմյան եւ ապագա հայկական կառավարությունը, ինչպիսի սցենար նրանք կընտրեն դեպի Արեւմուտք ուղղված դրեյֆի ընթացքում»,- ընդգծել է Սակվան:

Նրա կարծիքով, Ադրբեջանն այդ ոլորտում հավասարակշռված ճանապարհ է ցուցադրում: «Այնտեղ մեծ է Արեւմուտքի ներկայությունը, մեծ է կախվածությունը անգլո-ամերիկյան ընկերություններից, եւ ,միեւնույն ժամանակ, Մոսկվայի եւ Ռուսաստանի հետ մնացած կապերը չեն խզվում, նորերն են հաստատվում:

ԵՄ-ն, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանով` որպես տարածաշրջանի առավել կայուն երկիր, այդ իսկ պատճառով եվրոպական գլխավոր մայրաքաղաքները կսատարեն Իլհամ Ալիեւին նախագահության երկրորդ շրջանին անցնելիս: Բայց, դրա հետ մեկտեղ, Արեւմուտքում` նախ եւ առաջ ԱՄՆ-ում, բավականաչափ ցանկացողներ կան` օգտագործելու Բաքուն աշխարհաքաղաքական խաղերում` ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի դեմ: Դրա համար էլ ապագա տասնամյակի ընթացքում Ադրբեջանի համար կպահպանվի նոր աշխարհաքաղաքական ճգնաժամերի մեջ ընկղմվելու վտանգը»,- գտնում է բրիտանացի փորձագետը, գրում է iamik.ru-ն: