4 ապրիլի 2019 - 16:28 AMT
ՀՀ-ն 5 կետով նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում նահանջել է 5 կետով՝ զբաղեցնելով 106-րդ հորիզոնականը:

ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը հրապարակվել է ապրիլի 4-ին:

Աղյուսակը գլխավորում է Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են Ֆրանսիան և Բրազիլիան: