ՀՀ արտաքին գործերի նախարարը Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուանդա, հայտնել է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:
ԱԳ նախարարը որպես բանախոս ելույթ է ունենալու Կիգալիում կայանալիք «Կվիբուկա 25» միջազգային վեհաժողովին, մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին:
Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Ռուանդայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, ԱԳ նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Այցի շրջանակում նախարար Մնացականյանը այցելելու է Smart Africa կենտրոն:
Ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը մեկնել է Եթովպիա, որտեղ հանդիպել է նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ: Նա նա ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է աֆրիկյան մայրցամաքի երկրներ հետ հարաբերությունների ընդլայնումը: