8 օգոստոսի 2008 - 18:04 AMT
Ռուսական զորքերի շարասյունը շարժվում է դեպի Ցխինվալի
Առաջին ռուսական հեռուստաալիքի թղթակիցը Հարավային Օսեթիայում , վկայակոչելով չճանաչված պետության կառավարությանը, ուղիղ եթերում հաղորդել է, որ հարավօսական զորքերը հակագրոհի են անցել եւ արգելափակումից հանել են պետությունը Ռուսաստանի հետ կապող Զարի ճանապարհը: Նրա տվյալներով, այդ ճանապարհով շարժվում է ռուսական զորքերի շարասյունը: Ավելի ուշ եթերում ցուցադրվել են Զարի ճանապարհով շարժվող ռուսական տանկերի շարասյան կադրեր:Ինչպես հաղորդում է հարավօսական կողմը, Ցխինվալիի ինտենսիվ հրետանային ռմբակոծությունը դադարեցվել է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Օսեթիայից Ցխինվալիի ուղղությամբ կամավորների շարասյուն է շարժվում: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Հարավային Օսեթիայում իր քաղաքացիների անպատիժ մահ թույլ չի տա, հաղորդում է Lenta.ru-ն: