Ճամփորդության մեկնող ռուսաստանցի կանանց մեծ մասը որպես արտերկրյա ուղղություն ընտրում է Հայաստանը, հայտնում է Ozon.travel-ը:
Առցանց ծառայության վերլուծաբանները Ozon.ռու-ի հետ համատեղ վերլուծել են այն գնումները, այդ թվում տոմսերը, որ կատարում են ռուս կանայք: Դա թույլ է տվել պարզել, թե երբ և ուր են նրանք այցելում:
Պարզվել է, որ արտերկիր մեկնող կանայք առավել հաճախ ընտրում են Հայաստանը, Վրաստանը, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Թուրքիան, գրում է ՌԻԱ Նովոստին:
Պարզվել է նաև, որ և միայնակ, և ընտանիք ունեցող ռուսաստանցի կանայք առավել հաճախ (80%) ճամփորդում են Ռուսաստանով: 2019-ի ամենանախընտրելի ուղղություններն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սիմֆերոպոլը, Սոչին, Կրասնոդարն ու Եկատերինբուրգը:
Տարբերությունն այս 2 խմբերի միջև այն է, որ միայնակները գերադասում են կարճատև ուղևորություններ՝ 5-7 օրով, և ամրագրում են տոմսերը մեկնումից մոտ 1,5 շաբաթ առաջ: Իսկ ընտանիքներն առավել տևական ճամփորդություններ են գերադասում՝ 11-14 օրով, և ծրագրում են ուղևորությունն առնվազն 3-4 շաբաթ առաջ: